2018թ. ապրիլի 22-ի գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Ռադիոկայանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատանքից տուն վերադարձող Ա. Եղիազարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում ուժ գործադրելով ցրել խաղաղ ցուցարարներին։ Նկատելով, որ...
«Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես...
Հանրապետության Հրապարակում  18:30 Նիլոլ Փաշինյանը հանրահավաք է անցկացնելու: Այժմ Նիլոլ Փաշինյանը երկու ժամով դադար է խնդրել։ Նա գտնվելու է իր գրասենյակում՝ երկուի օրերին բաց թողած տեղեկատվությանը ծանոթանալու և բերման ենթարկվածների ազատման հարցը լուծելու համար։ Նա նաև նշեց եղած ինֆորմացիան գործընկերների հետ քննարկելու մասին։ Նա խնդրեց ցույցի մասնակիցներին չհետևել իրեն։
Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանը ազատ են արձակվել։ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Երևանի ձերբակալվածների պահման վայրում։ Ազատ արձակվելուց հետո պատգամավորները միացել են ցուցարարներին։ Փաշինյանը նշել է, որ հայտարարությամբ հանդես կգա հանրահավաքի ժամանակ, որի ժամը և տեղը կհաղորդվեն։