Կարեն Կարապետյանը մեկնաբանել է իր և  Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ապրիլի 25-ին նախատեսված հանդիպման չեղարկումը։ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար: Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի...
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր, Երևանում օտարերկրյա լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսում շեշտել է, որ վաղը բանակցելու է ոչ թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ի հետ։ «Բանակցություններին ՀՀԿ-ից պետք է մասնակցեն Ազգային Ժողովի նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, վարչապետի պաշտոնակատարը, եթե այդպես չեղավ, իմաստ չեմ տեսնում առանձին մարդու հետ...
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն...
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից  հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած  վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ...
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին: Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող...