Մի շարք հանցագործություններ բացահայտվեցին

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել  է 19-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է գողության 4, խարդախության 6, յուրացման 2, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և որսագողության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: