Լուսանկարները  Վանաձորի ավագանու անդամ Վահե Կռոյանի ֆեյսբուքյան էջից
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ժամեր առաջ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց: Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, ստուգվել են պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը:...
Այս պահին ՀՀ բոլոր բուհերից ուսանողական խմբեր դասադուլ են անում: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական դուրս են եկել դասադուլի»: Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հերացի փողոցով խաղաղ երթ էին անում, երբ...
Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների, Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների իրավունքներին առնչվող 151 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի,...