Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել Մելիք-Ադամյան փողոցում, որեղ գտնվում են ՀՀԿ գրասենյակի և Կառավարության շենքերը: Ավտոբուսներով և մեքնենաներով մեծ թվով ոստիկաններ են պարբերաբար բերվում այստեղ, մեքենաներում նկատվում են նաև փշալարեր: Քաղաքացիներից շատերը շարունակում են կանգնած մնալ այստեղ և կոչ անել ոստիկաններին միանալ իրենց: Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել  և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:...
Այսօր Հանրապետության հարապարակում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հայտարարեց, որ սկսում են երթ իրականացնել մայրաքաղաքի փողոցներով, որից հետո երեկոյան ժամը 19:00-ին նորից կհավաքվեն Հանրապետության հրապարակում: Այնուհետև ցուցարարները «Նի-կոլ վարչապետ, Նի-կոլ վարչապետ», «ՀՀԿ հեռացիր» բղավելով երթով շարժվեցին առաջ՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց և տեր կանգնել հայրենիքին: Նշենք, որ վաղ առավոտից ուսանողները սկսել են դասադուլը, որից...
Սիրելի հայրենակիցներ, Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ: Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ: Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ...
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կարեն Կարապետյանի կողմից կատարված հայտարարությանը՝ նշելով, որ քաղաքական անհնազանդության զանգվածային գործողությունները կշարունակվեն ևս 1 շաբաթ, որի ժամանակ ժողովուրդը պետք է ունենա իր վարչապետը: «Պարոն Կարեն Կարապետյան, ուզում եմ հստակ լինել՝ մենք ձեզ թույլ չենք տա, որ փորձեք նման գործողություններ իրականացնել։ Թավշյա հեղափոխության թեկնածուն պետք...