«Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը շարունակում է ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները

Այսօր, հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը: Դասընթացը վերաբերում էր արդարադատության համակարգի երկարաժամկետ մոնիթորինգ իրականացնելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների բարելավմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ մոտ երկու տասնյակ հասարակականկազմակերպություններից: Դասընթացի հիմնական նպատակը «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում» թեմայով իրականացված մշտադիտարկման արդյունքների, դրա իրականացման համար նախապատրաստված մեթոդաբանության ու գործիքակազմի, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման (evidence based policy development) գործընթացում դրանց կիրառման ներկայացումն էր: Դասընթացը նպատակ ուներ նաև ներկայացնել արդարադատության համակարգի այն հիմնական բացերը, որոնք անհրաժեշտ է շտկել առաջիկա տարիների ընթացքում:

Դասընթացը վարեցին ծրագրի փորձագետ Տաթև Մատինյանը և հիմնական փորձագետ Հայկուհի Հարությունյանը, Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի փորձագիտական թիմի ղեկավար Էրիկ Սվանիձեն և ներկայացրեց ծրագրի փորձագիտական թիմի նախկինում իրականացրած աշխատանքը և ձեռբերումները:

Փաստավան Տաթև Մատինյանը մասնակիցներին ներկայացրեց մոնիթորինգի իրականացման համար հիմնական գործիքակազմը, մեթոդաբանությունը, առանձնահատկությունները:

Ծրագրի հիմնական փորձագետ Հայկուհի Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց հանրության ընկալումը արդարադատության արդար իրականացման և կանխատեսելիության վերաբերյալ, ինչպես նաև ոլորտում իրականացված մշտադիտարկման հիմնական արդյունքները: