Դատախազը պահանջում է պետությանը պատճառած գույքային վնասի փոխհատուցում. Օֆշորի գործով դատական նիստ

Էրեունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց օֆշորի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին դատախազ Դավիթ Վեքիրյանը իր մեղադրական ճառին կից ներկայացրեց հայցադիմում:

Ըստ մեղադրողի հայցադիմումի՝ պահանջ ներկայացվեց, որպեսզի ամբաստանյալը պետբյուջե վճարում կատարի մոտավորապես 82.445.000 ՀՀ դրամ, որպես վերջինիս կողմից պետությանը պատճառած գույքային վնաս: 

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանում ներկայացվեց տուժողի և նրա ներկայացուցիչների ճառերը:

Տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը ներկայացրեց իր ճառը: Ներկայացուցիչը դատարանից պահանջեց, որպեսզի ամբաստանյալին առաջադրված բոլոր 3 մեղադրանքներում մեղավոր ճանաչեն:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիսյանը Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպել է ադամանդագործությամբ և ոսկերչությամբ զբաղվող գործարարների ժողով, որը իրականացրել է նախկին էկոնոմիկայի նախարար` Ներսես Երիցյանի օժանդակությամբ:

Նիստի ժամանակ Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է իր նախագիծը, ներկայացել` որպես ոսկու և ադամանդի մշակման արտադրությամբ զբաղվող ձեռներեց: Աշոտ Գևորգյանի խոսքերով՝ ամբաստանյալը հայտարարել է, որ Աֆրիկայի իր հանքավայրերից ադամանդ է ներկրելու Հայաստան, որի համար անհրաժեշտ է 12 մլն ԱՄՆ դոլար.

«Աշոտ Սուքիասյանի մոտ խարդախություն կատարելու մտադրությունն առաջացել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը ծրագրել և որոշել է ադամանդագործության և ոսկեգործության բիզնեսով զբաղվողների մոտ իմիջ ստեղծել, որոշակի տվյալներ ներկայացնելով՝ մոլորության մեջ գցել, փորձելով գտնել այն մարդկանց կամ այն մարդկանց շրջանակը, որոնցից էլ կարող է խաբեությամբ որոշակի գումարներ հափշտակել»,- իր խոսքում նշեց Գևորգյանը, ավելացնելով, որ այս են փաստում մի քանի վկաների ցուցմունքները:

Վերջինս հավելեց, որ վերոնշյալ խորհրդակցության գրեթե բոլոր մասնակիցները իրենց տված ցուցմունքների մեջ փաստել են այն, որ ամբաստանյալն իր նախագծի մասին հայտարարել է հենց խորհրդակցության ժամանակ: Աշոտ Գևորգյանը մեջբերեց Ռուբեն Մկրտչյանի ցուցմունքից հատված, ըստ որի` վերջինիս ստորագրությունը և կնիքը կեղծվել է ամբաստանյալի կողմից.

«Այն, որ Աշոտ Սուքիասյանը ընդունակ է կեղծման, փաստում են նաև իր խոսքերը: Իր ցուցմունքում ասել է, որ ինքն ունի փաստաթղթեր կեղծող սարք, որի միջոցով մարդկանց ստորագրություններ և փաստաթղթեր է կեղծել»,- հավելեց տուժող կողմի ներկայացուցիչը:

Ըստ Սերգեյ Պետրոսյանի ցուցմունքների, որը հանդիսանում է «Ամերիաբանկ»-ի գլխավոր մասնագետը, ինքն է կազմել Աշոտ Սուքիասյանի բիզնես ծրագիրը: Հհավելենք նաև այն, որ Աշոտ Սուքիասյանը բանավոր է դիմել նրան.

«Եթե բանկը հավատացել է, որ Աշոտ Սուքիասյանը հանքեր ունի, ապա ինչո՞ւ գրավ չի դրել»,- դատարանում հարցադրում արեց Ա. Գևորգյանը:

Ամբաստանյալը ցուցմունքի ժամանակ նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ է գումարները օֆշոր փոխանցել, ասելով, որ բանկը պահանջում էր գումարի շարժ գրանցել: Վերջինս այդ նպատակով գումարները փոխանցել է, իսկ նրանք իրենց հերթին հետ են փոխանցել:

Աշոտ Սուքիասյանը իր սկզբնական ցուցմունքում ասել է, որ հանքեր ունի, սակայն հետագայում իր խոսքը չեղարկել է՝ հավաստիացնելով, որ ինքը այդպիսի բան չի ասել:

Փայլակ Հայրապետյանի մյուս ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը պահանջեց, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կիրառվի երկարաժամկետ ազատազրկում՝ նշելով, որ Աշոտ Սուքիասյանի կատարած գործողությունների արդյուքնում Փայլակ Հայրապետյանը ունեզրկվել է:

Աշոտ Սուքիասյանը միջնորդություն ներկայացրեց դատարան իր տեսակցությունների արգելքը վերացնելու համար: Միջնորդությունը դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց, մանրամասնելով, որ արդեն վաղուց դատաքննության փուլը ավարտվել է, և արգելքն իմաստ չունի:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, որի ժամանակ ճառով ելույթ կունենան ամբաստանյալը և իր պաշտպան Յուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում (պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը (պատժվում է ազատազրկմամբ ՝ հինգից տասը տարի ժամկետով)։

Նյությ՝ Ազնիվ Սիրադեղյանի