Դիմումատուն՝ Զախարի Վեսսելինովը, ազգությամբ ավստրիացի, ծնվել է 1934 թվականին, բնակվում է Վիեննայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ զրպարտանքի և վիրավորանքի հիմքով իր դեմ հարուցված քրեական գործին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն նամակներ է ուղարկել տեղի իշխանություններին և մեղադրել է իր զարմիկին՝ իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր գույքի վրա շինարարական աշխատանքներ կատարելու...
Դիմումատուն՝ Ադեմ Քասաթը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, բնակվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանակում ծառայության վատ պայմաններին և զինծառայության ընթացքում ստացած ֆիզիկական և բարոյական վնասների փոխհատուցման պահանջի մասին իր ներկայացրած հայցը մերժելու որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև Թուրքիայի Զինվորական գործերով Վարչական Բարձրագույն դատարանի անկողմնակալության բացակայության մասին։ 2003 թվականի հոկտեմբերին Դիմումատուն ենթարկվել է...
Սույն թվականի հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ է կայացրել: Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին: Վճիռն աննախադեպ է, քանի որ այս մեկ գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներով փոխհատուցման հանրագումարը:  Նշենք, որ Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճռով ճանաչել է Վարդանյանի...
Գործը վերաբերում է 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած դատավճռի վերանայման մասին Խորվաթիայի ներկայացրած միջնորդությանը։  Դիմումատուն՝ Անտոն Մինդեկը, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1932 թվականին։ Դիմումատուն Խորվաթիայում լույս տեսնող օրաթերթում 2 հոդված է հրապարակել՝ մեղադրելով իր հարևանին իրեն պատկանող տունը և այգին կողոպտելու մեջ։ Այնուհետև, Դիմումատուի ներկայացրած բողոքի հիման վրա վերջինիս...
Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության և հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները: Հուլիսի 3-ին դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում  Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ գործունեության ընթացքում նշված հիմնարար կոնվենցիոնալ...