Վերջին շրջանում Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների թիվը գնալով ավելանում է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 65 կառույց, որից 51-ը աղանդավորական կառույցեներ են իսկ 14-ը ավանդական եկեղեցիներ: Շուրջ 250 կառույցներ էլ գրանցված չեն որպես աղանդավորական կազմակերպություն: Ընդհանուր առմամբ Հայաստանում 350 հազար բնակիչ ընգրկված է աղանդներում:
«Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, յուաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, սակայն սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, կարգի, առողջության, բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։
Ըստ Կոռուպցիայի ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանի պատճառն այն է, որ Հայաստանում Եհովայի վկաները իրենց զգում են ազատ և անկաշկանդ, բացի այդ Ռուսատանի Դաշնությունը ամիսներ առաջ արգելել է Եհովայի վկաների գոյությունը Ռուսաստանում:
«Քանի որ Եհովայի վկաների կառավարչական ամբողջ բազան գտնվում է Ռուսաստանում, այժմ խնդիր է առաջացել այն տեղափոխելու: Նախնական տվյալներով մոտակա 2 ամիսների ընթացքում Հայաստանում նախատեսվում է Եհովայի վկաների կոնգրեսը, որի հիմնական խնդիրը Եհովայի վկաների վարչական մարմինը Լենինգրադից Հայաստան տեղափոխելն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց պարոն Ամարյանը:
Մեզանում գործում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է, թե ինչ իրավունքներ ունեն կրոնական կազմակերպությունները ինչպես է իրականանում այդ կազմակերպությունների գրանցումը, քարոզչությունը և այլ:
Սույն օրենքի 7-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ կրոնական ժամերգություններ, ծեսեր և այլ արարողությունները պետք է կատարվեն աղոթատներում, դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում: Իսկ քաղաքացիների տներում, գերեզմանոցներում, զորամասերում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում և այլ տարածքներում այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով: Մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով:
Սակայն Հայաստանում Եհովայի վկաները փողոցներում, հասարական վայրերում, եկեղեցիների դիմաց, նույնիսկ դպրոցներում ազատ իրականացնում են քարոզչոթյուն: Հանգիստ բաժանում են իրենց գրականությունը և դրա համար չեն պատժվում և չեն տուգանվում:
«Ցավալի է, որ նրանք իրենց գրականությունը բաժանում են եկեղեցիների դիմաց: Մարդիկ գալիս են եկեղեցի և տեսնում են, որ այդտեղ ինչ-որ մեկը նման գրքեր է բաժանում կամ կանգնած ընթերցում է: Չիմանալով, որ դա հայ առաքելական եկեղեցու «Աստվածաշունչը» չէ, վերցնում է այն և կարդում»,- նշեց պարոն Ամարյանը:
Ըստ պարոն Ամարյանի առաջին հերթին պետությունը պետք ընդունի օրենք, քանի որ ներկայիս գործող օրենքը չաշխատող օրենք է և Եհովայի վկաների նկատմամաբ հսկողություն իրականացնելու ոչ մի մեխանիզմ գոյություն չունի: «Եթե կրոնական կազմակերպությունը խախտում է օրենքը, ապա չկա մեխանիզմ, թե ինչ պետք է անի ոստիկանությունը: Իսկ այլ պետություններում հստակ սահմանված է, թե ինչ կարելի է աղանդավորական կազմակերպություններին, ինչ ոչ», – ասաց նա:
Մտքի, խղճի, կրոնի ազատությունը կարգավորվում է նաև ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով: Սակայն դա չի նշանակում, որ աղանդավորական կազմակերպությունները պետք է այլ դավանանք ունեցող անձանց պարտադրեն իրենց համոզմունքները և զբաղվեն հոգեորսությամբ: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը: Սակայն իրականացնողների նկատմամաբ չկա սահմանված պատիժ:
Պարոն Ամարյանի կարծիքվ ցանկացած աղանդ մարդուն կարող է հեշտությամբ զոմբիացնել և մոլորեցնել: «Ցանկացած աղանդի վտանգը այն է, որ իր հավատացյալը կորցնում է իր եսը, մարդկային եսը: Մարդը զրկվում է գլխավոր ազատությունից, ընտրության հնարավորությունից, տեղեկություն ստանալուց»,- վերջում հավելեց պարոն Ամարյանը:
Նյութը՝ Ելենա Արամյանի