ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրից․ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի ԲԴԽ-14-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն, ինչը մշտապես գտնվում է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: Վերջին օրերին միանման գանգանտերով Երևանի 2 բժշկական կազմակերպություն են դիմել երեխաներ: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18...
Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցման պահանջով։ Ընթացիկ տարվա հունիսի 25-ին Իրանը հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իրանի Կենտրոնական բանկի ակտիվները վերոգրյալ գումարի չափով սառեցնելու որոշման վերաբերյալ։ Իրանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն այս կապակցությամբ հայտարարել է, որ...
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը գտնվում է անազատության մեջ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով՝ բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պարոն Փաշինյան, Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ.Հայրիկյանի վրա 2 (երկու ) անգամ կրակել են եւ իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել. Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը...
Հունիսի 26-ին ՄԱԿ-ը նշում է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարի օրվա խորհուրդն է` «Առաջին հերթին լսել», կարգախոսն է՝ «Լսելով երեխաներին և երիտասարդներին` դուք կօգնեք նրանց առողջ և բարեկեցիկ դաստիարակությանը», իսկ խորհրդանշանն է՝ «Ասա Ո’Չ թմրամիջոցներին»: Այս նախաձեռնությամբ ՄԱԿ-ը նպատակ է հետապնդում երեխաների, երիտասարդների և նրանց...