Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը հայտարարել է, որ տարբեր երկրներում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակող միջոցները հանգեցրել են ընտանեկան բռնության դեպքերի թվի աճի: Այդ մասին տեղեկատվությունը հաստատվել է նաև տարբեր երկրներում ոստիկանության և թեժ գծի հայտնած զեկույցներով:
«Մեծ թվով կանանց և...
Կորոնավիրուսն ամենամեծ փորձությունն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից հետո. Անտոնիու Գուտերրիշը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ փորձությունն է աշխարհի համար Երկրորդ աշխարհամարտից հետո։ Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը կարող է ռեցեսիայի հանգեցնել, որի նմանը, հավանաբար, չի եղել անցած տարիներին:
«Նոր կորոնավիրուսային հիվանդությունը գրոհում է հասարակությունը` կյանքեր և ապրուստի միջոցներ խլելով»,-նշել...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է նյութական և բարոյական վնասի համար 147 հազար եվրո գումարի չափով փոխհատուցում հատկացնել Չեչնիայից Սուլեյմանովների ընտանիքին: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք)։
Առաջին Դիմումատուն՝ Շոմսուդին Սուլեյմանովը, ծնվել է...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի երկրների կառավարություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ կորոնավիրուսի պանդեմիան սպառնում է կրճատել նավթային եկամուտներն ու նվազեցնել տնտեսական աճը։
ԱՄՀ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներն արդեն ֆինանսական աջակցության դիմել են իրեն:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ը հիմնադրամ կստեղծի` ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
«Նորվեգիան մտադիր է ձեռնարկել ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու համար բոլոր հնարավոր միջոցները։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային հիմնադրամը կկարողանա ապահովել կայունություն մեր գործընկերների...