Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը:
ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:
Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիմումատուն՝ Հալիլ Քանալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1938 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2014 թվականի հունիսի 22-ին։ Դիմումատուի մահվանից հետո նրա ժառանգները ներկայացված բողոքի քննությունը շարունակելու ցանկություն են հայտնել։
Գործը վերաբերում է բժշկական անփութության մասին Դիմումատուի ներկայացրած բողոքին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել...
Դիմումատուն՝ Մարտինես Էկիսը, ազգությամբ լատվիացի է, ծնվել է 1981 թվականին, բնակվում է Լատվիայի Վենտսպիլս նավահանգստային քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ազատազրկման դատավճիռների կատարման վերաբերյալ Լատվիայի օրենսդրությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ իշխանությունների կողմից խտրական վերաբերմունքի, իր հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու և իրեն կարճաժամկետ մեկնում հատկացնելու համար իր ներկայացրած դիմումը մերժելու որոշման...
Գործը վերաբերում է ազատազրկման դատապարտված Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանտում իր ընտանիքի անդամների կատարած այցելությունների սահմանափակումներին: Դիմումատուն՝ Անդրեյ Ռեսինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1974 թվականին։ Դիմումատուն դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս կրում է իր պատիժը Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում։ Մինչև ցմահ ազատազրկման դատապարտվելը Դիմումատուն բնակվել է Խաբարովսկ քաղաքում։
2012 թվականից մինչև 2014 թվականը Դիմումատուն կրել է իր պատիժը Սվերդլովսկի շրջանի քրեակատարողական հիմանարկներից մեկում, որը գտնվում է իր տնից 7000...
Գործը վերաբերում է քրեական դատավարության ընթացքում 11 վկաների նկատմամբ կիրառված ճանապարհորդական արգելքներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացրած 11 Դիմումատուներն ազգությամբ ադրբեջանցի են, բնակվում են Ադրբեջանի Բաքու և այլ քաղաքներում։
2012 թվականից մինչև 2016 թվականի տարբեր ժամանակահատվածներում Դիմումատուներին տեղեկացրել են, որ նրանց այլևս չի թույլատրվում լքել Ադրբեջանի տարածքը։ Տեղի քննչական մարմիններն արգելքներ են սահմանել Դիմումատուների նկատմամբ տարբեր...