Դիմումատուն՝ Լևոն Ալիխանյանը, բնակվում է ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում։ Դիմումատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և հացաբուլկեղենի արտադրությամբ։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանել է գյուղատնտեսական նշանակության 8 հողատարածքներ, որոնց օգտագործումը Դիմումատուի համար հիմնական ապրուստի միջոց է հանդիսացել։ Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վեց վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց առանձին բողոքների առնչությամբ։ Մասնավորապես՝ գործերը վերաբերում են Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հասարակության և պետության կարիքների համար հարկադրաբար օտարելու մասին որոշմանը: ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ...
Դիմումատուները՝ Իլյաշ Ալգյուլը, Ջեբրաիլ Ալգյուլը, Ջեմ Ալգյուլը, Միխայիլ Ալգյուլը, Զուլալ Ալգյուլը, Զեյնեփ Ավջին և Այշե Չիչեքը, ծնվել են 1959 թվականից մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածի տարբեր տարեթվերին, բնակվում են Թուրքիայի Մալաթիա նահանգում։ Գործը վերաբերում է 7 Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ իրենց ազգականի մահվան դեպքին։
Դիմումատուն՝ «Ֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերության գրասենյակը գտնվում է քաղաք Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կատարած շինարարական աշխատանքների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջին։
2007 թվականի մայիսի 7-ին Դիմումատու Ընկերությունը ծառայությունների
մատուցման Պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության...
Դիմումատուն՝ Ոսկեհատ
Ղուլյանը, ծնվել է 1973 թվականին, բնակվում է ԱՄՆ-ում։ Համապատասխան ժամանակահատվածում
Դիմումատուն աշխատել է Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակում՝ որպես համատեղ
ծրագրերի մենեջեր։ Դիմումատուի և նրա գործատուի միջև անորոշ ժակետով աշխատանքային պայմանագիր
է կնքվել 2002 թվականի նոյեմբերի 25-ին։ Աշխատելու ընթացքում Ոսկեհատ Ղուլյանը երկու
երեխա է ունեցել։ Առաջին երեխան...