2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներից աննախադեպ է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Բուզանդի փողոցում իրենց սեփականության իրավունքի խախտման համար Վարդանյանների ընտանիքին 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում վճարելու մասին վճիռը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն...
Ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը եվրոպական կառույցներին կոչ է անում ստիպել Ալիևի վարչակազմին կատարել ստանձնած պարտավորությունները: Եվրոպայի խորհրդին հղած նամակում Մամեդովը նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը՝ իրեն արդարացնելու հարցում: Ընդդիմադիր գործիչը շեշտում է,...
 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242.000 եվրո։ Գործը հարուցվել էր 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների...
Դիմումատուն՝ Կարինե Համբարձումյանը, ծնվել է 1956 թվականին, կալանավորումից առաջ ապրել է Երևանում: Բողոքը ներկայացնելու պահին նա կրել է ազատազրկման պատիժը Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Դատարանի օրինական կարգադրության բացակայությամբ իր դեմ քրեական հետապնդում հարուցելու որոշմանը։ Համապատասխան ժամանակահատվածում Կարինե...
Դիմումատուները՝ Պետրոս Մակեյանը, Շոտա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1954, 1947 և 1966 թվականներին։ Առաջին Դիմումատուն ապրում է Երևանում, իսկ երկրորդը և երրորդը՝ Գյումրիում։ Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար Դիմումատուների դատապարտմանը։ Այդ ընտրությունների...