ECHR 239 (2014)12.08.2014 Ֆիրթը  և մյուսներն ընդդեմ Միացյալ թագավորության (գանգատ թիվ 47784/09 և մյուս իննը) Դատարանը, 5 կողմ, 2 դեմ ձայներով, կայացրել է որոշում, ըստ որի Կոնվենցիայի խախտում է տեղի ունեցել: Դատարանի վճիռը վերջնական չէ: Տվյալ գործով Դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության երրորդ հոդվածի խախտում: Գործը վերաբերում է 10...
ECHR 231 (2014)24.07.2014 «Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» (գանգատ թիվ 28761/11) և «Հուսեյնն (Աբու Զուբայդահը) ընդդեմ Լեհաստանի» գործերը (գանգատ թիվ 7511/13) վերաբերում են ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող 2 անձանց հանդեպ կտտանքների, դաժան վերաբերմունքի և գաղտնի ազատազրկված պահելու մեղադրանքներին: Դիմումատուները պնդում են, որ պահվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA)`Լեհաստանի տարածքում գտնվող գաղտնի բանտում`...
Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի սեփականազրկման գործընթացին։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են սեփականազրկման հետևանքով իրենց պատճառված նյութական վնասը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։ Դիմումատուները՝ Լյուդմիլ Կոպանկովը, Միրոսլավ Կոպանկովը, Ստանկա Կոպանկովան և Ստանիսլավ Կոպանկովը, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1974, 1941 և 1967 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Բուլղարիայի...
Դիմումատուն ազգությամբ թուրք է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ Դիմումատուի մոտ առաջացած առողջական լուրջ խնդիրներին։ 2006 թվականի մայիսին Դիմումատուն միացել է Թուրքիայի Կեսարիա նահանգի ջոկատի զորավարժություններին՝ 3 ամիս ժամկետով։ Բժշկական հետազոտություն անցնելուց հետո զորանոցի բժիշկները Դիմումատուի մոտ ախտորոշել են թութք (հեմորոյ) հիվանդությունը։ 2006 թվականի օգոստոսին՝ զորավարժությունների...
Դիմումատուն՝ Ալդոնա Ակելիենեն, ազգությամբ լիտվացի է, ծնվել է 1935 թվականին, համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Լիտվայի Կալվարիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2017 թվականի ապրիլի 8-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Լիտվայի իշխանություններն իր որդու սպանության գործով հավուր պատշաճի հետաքննության...