Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ.
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հաղորդմամբ սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել...
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղբանտարկյալների գործերին։   Վճիռներից մեկը վերաբերում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործին, որով ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի...
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ վարչական դատարանում ընթացող վարույթի չափազանց երկար տևողության մասին։  Գործը վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչված և օտարված նախկին «Միլանո» խանութի սեփականատիրոջ՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցին՝ խանութի նկուղի և 2-3-րդ հարկերի դիմաց փոխհատուցում...
Գործը վերաբերում է ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովային և նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսովին: Այժմ նրանք բնակվում են Հոլանդիայում: Դիմումատուները բողոքել են Ադրբեջանում իրենց ձերբակալման և դատապարտման մասին՝ պնդելով, որ իրենց դեմ ձեռնարկված միջոցները կիրառվել են կառավարությանը քննադատելու համար վրեժ լուծելու նպատակով։  Համապատասխան ժամանակահատվածում առաջին...