Դիմումատուները՝ Զիտա Բիստիևան և նրա երեք անչափահաս երեխաները, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1976, 2006, 2008, 2013 թվականներին և ապրում են Գերմանիայի Հերնե մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Լեհաստանում օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կենտրոնում իրենց ընտանիքը կալանավորելու որոշման վերաբերյալ։ 2012 թվականին Դիմումատուն իր ամուսնու և առաջին երկու երեխաների հետ մեկնել է Լեհաստան։ Դիմումատուի ամուսինը դիմել է Լեհաստանի իշխանություններին՝ խնդրելով...
Hietsch-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 32015/07) Դիմումատու տիկին Maria Dorina Rodica Hietsch-ը (ծնվ. 1942թ.) Ռումինիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է դատարան դիմելու իրավունքին: 2005թ. տիկին Hietsch-ը դիմել է դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել որոշ հողամասերի վաճառքի վերաբերյալ համաձայնությունը, որը կայացվել էր իր եղբոր և երրորդ կողմի միջև: Տիկին Hietsch-ըպնդել է, որ տվյալ գործարքը...
Դիմումատուն ՝ Մեհմեթ Ուղրաշ Վաթանդաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կալանավորման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերավերյալ։ 2002 թվականի ապրիլի 6-ին Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին։ Այնուհետև նրան հանձնել...
Դիմումատուները՝ Գյուլբահար Օզերը և Յուսուֆ Օզերը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1963 և 1965 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Դիմումատուները քույր և եղբայր են։ 2005 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ թուրք զինվորների կողմից սպանվել է առաջին Դիմումատուի դուստրը՝ 24-ամյա Սիբել Սարթըկը, և երկրորդ...
Դիմումատուն՝ Աիդա Հովհաննիսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի աշխատանքային հմտությունների գնահատման թերթիկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերադաս անձանց կողմից հարձակման ենթարկվելուն։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակից։ 2012 թվականի հունվարին Դիմումատուն ծանուցել է ոստիկանությանը, որ իր բաժնի...