2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռներից աննախադեպ է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Բուզանդի փողոցում իրենց սեփականության իրավունքի խախտման համար Վարդանյանների ընտանիքին 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում վճարելու մասին վճիռը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն...
 Դիմումատուն՝ Մանանա Գելենիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1962 թվականին, բնակվում է Թբիլիսիում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատավոր լինելու ժամանակ անօրինական որոշում կայացնելու համար իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։  Գելենիձեն դատապարտել է մի անձի և վերջինիս ազատազրկման ժամկետը սխալ է հաշվարկել։...
Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և իրենց ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ։ 2002 թվականի սեպտեմբերին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Դիմումատուներին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում և...
Դիմումատուն՝ Օզգյուն Օզթունչն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ստամբուլում։ Գործը վերաբերում է իրավաբանական գրասենյակը խուզարկելու և բռնագրավելու մասին որոշմանը։ 2004 թվականի հունվարի 13-ին մի շարք անհատ ձեռնարկատերերին պատկանող տներ և գրասենյակներ խուզարկության են ենթարկվել` «սպիտակ օձիքով աշխատող» (հանցագործություններ իրականացնող պետական պաշտոնյաներին բնութագրող արտահայտություն․ անգլերենից «white-collar worker») հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այսպիսով, ոստիկանությունը կալանավորել է Դիմումատուին այն գրասենյակում, որտեղ նա փաստաբանական...
Դիմումատուն՝ Պանայոտիս Դիմիտրասը, ազգությամբ հույն է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Հունաստանի Գլյկա Ներա արվարձանում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է, որ Հունաստանի կառավարության պաշտոնյայի դեմ զրպարտության դեպքի համար նրա հարուցած քրեական գործի էության մասին լսում չի իրականացվել, քանի որ պաշտոնյան Հունաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո արտոնություններ է ձեռք բերել։ Հետագայում տեղի իշխանությունների նախաձեռնությամբ քրեական գործի հարուցման փուլում հետաքննությունը մի քանի անգամ...