Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242.000 եվրո։ Գործը հարուցվել էր 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների...
Գործի շրջանակներում չորս ալբանացի Դիմումատուներ բողոք են ներկայացրել` իրենց բացակայության պայմաններում իրականացված քրեական դատավարության վերաբերյալ։ Բոլոր Դիմումատուները, բացառությամբ մեկի, ներկայումս կրում են  պատիժը՝ 13-ից մինչև 25 տարվա ազատազրկման տեսքով։ Դիմումատուներ Արդիթ Հյուսին, Վլադիմիր Մալոն և Արբեն Տոպին մշտապես բնակվել են արտասահմանում, սակայն 2006 թվականին նրանց հանձնել են Ալբանիայի կառավարությանը՝ օտարերկրյա պետության քրեական օրենքը խախտելու պատճառով։ Առաջին Դիմումատուն՝ Արդիթ Հյուսին, ծնվել է 1977 թվականին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն...
Դիմումատուն՝ Զդրավկո Միլիչևիչը, ազգությամբ չեռնոգորցի է, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքին: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ պատասխանող Պետությունը չի պաշտպանել իրեն և չի կանխել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձի կատարած հարձակումը: 2013 թվականի փետրվարին ոմն անձը սրճարանում մուրճով հարձակվել է...
ECHR 260 (2014)16.09.2014  Հասանն ընդեմ Մեծ Բրիտանիայի (գանգատ թիվ 29750/09) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հիմնավորված և օրինական է համարել բրիտանական զինվորականների կողմից 2003 թ. Իրաքի քաղաքացի Թարեկ Հասանի ձերբակալությունը և ռազմական ճամբարում կալանքի տակ պահելը: Դիմումը ներկայացվել էր Թարեքի եղբոր՝ Խադիմի կողմից, որն այժմ բնակվում է Սիրիայում: Նախքան դաշնակիցների` 2003թ. Իրաք ներխուժումը, դիմումատուն աշխատել...
 ECHR 263 (2014)18.09.2014  Բրյունեն ընդդեմ Ֆրանսիայի (գանգատ թիվ  21010/10) Քննվող գործով ՄԻԵԴ Պալատը սեպտեմբերի 18-ին կայացրել է վճիռ, որը վերջնական չէ: Դատարանն այս գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Գործը վերաբերում է Պրն Բրյունեի տվյալները հանցագործությունների գրանցման տեղեկատվական բազայում (այսուհետ՝ ՀԳՏԲ համակարգ) պահպանելուն՝ այն բանից հետո, երբ...