Դիմումատուն՝ Վերենա Դեվինարը, ազգությամբ սլովենացի է, ծնվել է 1959 թվականին և ապրում է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար իր ներկայացրած դիմումները մերժելու վերաբերյալ։ Մինչև 2006 թվականը Դիմումատուն աշխատել է՝ որպես հավաքարար, բայց առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերելուց հետո դադարել է աշխատել։ Մասնավորապես՝ խնդիրներ են առաջացել Դիմումատուի ձախ դաստակի և աջ ձեռքի հատվածում։ Նույն թվականին Դիմումատուն ճանաչվել է մասնակի անգործունակ։ Այնուհետև, Դիմումատուն դիմում է ներկայացրել Սլովենիայի...
Դիմումատուն՝ Ստեինգրիմ Վոլլանդը, ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1961 թվականին և ապրում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ փաստաբանական գործունեության ընթացքում իրեն պատկանող փաստաթղթերը բռնագրավելուն, դրանք հետ չվերադարձնելուն և հետաքննելուն։ Դիմումատուն փաստաբանական գործունեություն է ծավալել մինչև 2009 թվականը։ Նույն թվականի ապրիլի 9-ին Դիմումատուի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ մեկ այլ քաղաքացու կողմից ներկայացրած սնանկության գործով բողոքը վարույթ...
Դիմումատուները՝ Դիմիտրիոս Պիլալիսը, Վարլամ Հարտիսլավան և Քրիստոֆորոս Մարտիդիսը, ազգությամբ հույն են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1977 և 1973 թվականներին։ Դիմումատուները կալանավորված են եղել Հունաստանի Դոմոկոս քաղաքի բանտում։ Գործի շրջանակներում Դիմումատուները բողոքել են՝ կալանավորման ընթացքում իրենց վատ պայմաններում պահելու մասին։ Դիմումատու Պիլալիսը ճանաչվել է 80%-ով անգործունակ՝ սրտի հետ խնդիրներ ունենալու պատճառով։ 2010 թվականից 2016 թվականը նա կալանավորված է եղել Դոմոկոսի բանտում։ 2013 թվականից 2016 թվականը Դիմումատու Հարտիսլավան կալանավորված...
Դիմումատուն՝ Լեյլա Մուրուժևան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին և ապրում է Մոսկվա քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր երկու երեխաների խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ։ 2014 թվականի հունվարին Դիմումատուն ամուսնալուծվել է իր ամուսնուց։ Նույն թվականին Դիմումատուի ամուսինը, առանց նրան տեղյակ պահելու, իրենց համատեղ երկու երեխաների հետ տեղափոխվել է Ինգուշեթիայի Հանրապետություն՝ իր ծնողների մոտ, մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Հետագայում Դիմումատուի...
Դիմումատուն ՝ Մեհմեթ Ուղրաշ Վաթանդաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կալանավորման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերավերյալ։ 2002 թվականի ապրիլի 6-ին Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ոստիկանության հատուկ ջոկատի աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին։ Այնուհետև նրան հանձնել...