Դիմումատուն՝ Մ.Մ.Բ.-ն, Սլովակիայի քաղաքացի է, ծնվել է 2008 թվականին և բնակվում է Կոշիցե քաղաքում: Բողոքը Դիմումատուի անունից ներկայացրել է նրա մայրը: Գործը վերաբերում է Դիմումատուի նկատմամբ վերջինիս հոր կողմից սեռական բռնության գործով իշխանությունների իրականացրած հետաքննությանը։ Գործի քննության ժամանակահատվածում Դիմումատուն չորսից-վեց տարեկան է եղել, և...
Դիմումատուն՝ Լաման Ֆերուզ գիզի Բաբաևան, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1981 թվականին և բնակվում է Գանձակ քաղաքում (Ադրբեջան): Գործը վերաբերում է Դիմումատուի երեխաների խնամակալության մասին դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյաններն իր երեխաների նկատմամբ խնամակալությունը հանձնել են իր նախկին ամուսնուն։
Դիմումատուները՝ Ստոյան Ապոստոլովը և Միլենա Ապոստոլովան, ամուսիններ են, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1956 և 1958 թվականներին և բնակվում են Հասկովո քաղաքում (Բուլղարիա): Դիմումատուներն ունեն երեք երեխա։ Նրանց երրորդ որդին հաշմանդամություն ունի և պարբերաբար բուժում է ստանում։ Գործը վերաբերում է առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ է ընտրվել Իսլանդիայի դատավոր Ռոբերտ Սպանոն։ Սպանոն այս պաշտոնում կփոխարինի Հունաստանի դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսին։ Այս մասին նշվել է ՄԻԵԴ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Սպանոն աշխատում է ՄԻԵԴ դատավորների կազմում 2013 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 2019 թվականի մայիսի...
Դիմումատուն՝ Ասլան Զիյադդին օղլու Իսմայիլովը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1958 թվականին և բնակվում է Բաքվում: Գործը վերաբերում է Դիմումատուին փաստաբանական գործունեության արտոնագրից զրկելու և աշխատանքից ազատելու մասին որոշմանը: Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն աշխատել է որպես փաստաբան և Ադրբեջանի Փաստաբանների պալատի անդամ է հանդիսացել։ 1996...