Գործի շրջանակներում յոթ Դիմումատուներ բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դիմումատուներից մեկի հղիության ընթացքում բազմապտղության սխալ բժշկական ախտորոշման վերաբերյալ։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1956-ից 1998-ական  թվականներն  ընկած ժամանակաշրջանում  և ապրում են Ստամբուլում։ 1997 թվականի նոյեմբերի 7-ին առաջին Դիմումատուին՝ Հավա Էրյիղիթին, ով նշված ժամանակահատվածում հղի էր, տեղափոխել են Թուրքիայի «Սուլեյմանիե» բժշկական կենտրոն։ Բժշկական ախտորոշիչ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ Դիմումատուն սպասում էր երկվորյակների։ Այնուհետև` Դիմումատուն հետազոտություն է անցել «Շիշլի Էթֆալ»...
Դիմումատուն՝ Ահմեթ Յոնալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1956 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն պատկանող հրատարակչական տան հրատարակած գրքի բովանդակության համար իրեն դատապարտելու մասին որոշմանը։ 1999 թվականի դեկտեմբերին Դիմումատուին պատկանող հրատարակչական տան կողմից գիրք է հրատարակվել՝...
Դիմումատուն՝ Զախարի Վեսսելինովը, ազգությամբ ավստրիացի, ծնվել է 1934 թվականին, բնակվում է Վիեննայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ զրպարտանքի և վիրավորանքի հիմքով իր դեմ հարուցված քրեական գործին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն նամակներ է ուղարկել տեղի իշխանություններին և մեղադրել է իր զարմիկին՝ իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր գույքի վրա շինարարական աշխատանքներ կատարելու...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է նյութական և բարոյական վնասի համար 147 հազար եվրո գումարի չափով փոխհատուցում հատկացնել Չեչնիայից Սուլեյմանովների ընտանիքին: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք)։ Առաջին Դիմումատուն՝ Շոմսուդին Սուլեյմանովը, ծնվել է...
Դիմումատուն՝ Վլադիսլավ Պանկովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1987 թվականին և ապրում է Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն դաժան վերաբերմունքի գործով բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակիցների դեմ։ 2007 թվականի ապրիլի 9-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները փողոցում կանգնեցրել են Դիմումատուին, ստուգել նրա անձնագիրը, ինքնությունը հաստատող փաստաթղթերը և ոստիկանության բաժին են տարել։ Դիմումատուի խոսքերով՝ հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկել։ Նույն օրը...