Դիմումատուն՝ Հուլյա Էբրու Դեմիրելը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1976 թվականին և բնակվում է Թուրքիայի Քիլիս նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ կանանց նկատմամբ խտրականության դրսևորումների պատճառով իրեն աշխատանքի չընդունելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է Թուրքական սահմանամերձ Քիլիս նահանգում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից անվտանգության...
Դիմումատուն՝ Բորիս Վլադիմիրովիչ Ստոմախինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ռուսաստանի Վսեսվյատսկայա գյուղում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն մեղավոր ճանաչելու և հինգ տարվա բանտարկության դատապարտելու վերաբերյալ՝ լրատվական կայքում Չեչնիայում տեղի ունեցած զինված հակամարտության մասին հոդվածներ գրելու համար։ Ռուսաստանի ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դիմումատուն փորձել է ժողովրդին դրդել ատելության և իր հոդվածներում աջակցություն է ցուցաբերել ահաբեկչությանը և...
Գործը վերաբերում է երեք Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Ռուսաստանի հակածայրահեղական օրենսդրությանը և իսլամական գրքերի հրատարակումը և տարածումը արգելելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Դիմումատուներն են՝ Իբրահիմ Իբրահիմովը, «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամը և Կրասնոյարսկի շրջանի «Մահմեդականների Միացյալ կրոնական խորհուրդ» միավորումը։ Առաջին Դիմումատուն՝ Իբրահիմ Իբրահիմովը, ազգությամբ ռուս է և հանդիսանում է Ռուսաստանում հիմնված «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամ հրատարակչական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։ 2007...
Դիմումատուն՝ Ալեքսանդր Բլյուդիկը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին, բնակվում է Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր 15-ամյա դստերը կալանավորելու և անչափահաս իրավախախտների համար նախատեսված կենտրոն տեղափոխելու մասին որոշմանը։ Ամուսնության մեջ գտնվելու ժամանակ՝ 1991 թվականին, ծնվել է Դիմումատուի ավագ...
Գործը հեռուստատեսային հաղորդման մասին է, որը հեռարձակել է դիմումատու ընկերությունը 2010 թվականին, երբ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին։ Հաղորդման հեռարձակման ընթացքում հեռուստամեկնաբանը քննադատել է Լեհաստանի նախկին նախագահի քաղաքական հայացքները, նշելով, որ մի ամբողջ քաղաքական դարաշրջան է ավարտվել նրա մահվամբ։ Հեռարձակման խորհուրդը, սեփական նախաձեռնությամբ, վարչական վարույթ է...