Գործի շրջանակներում յոթ Դիմումատուներ բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դիմումատուներից մեկի հղիության ընթացքում բազմապտղության սխալ բժշկական ախտորոշման վերաբերյալ։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1956-ից 1998-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում և ապրում են Ստամբուլում։
1997 թվականի նոյեմբերի 7-ին առաջին Դիմումատուին՝ Հավա Էրյիղիթին, ով նշված ժամանակահատվածում հղի էր, տեղափոխել են Թուրքիայի «Սուլեյմանիե» բժշկական կենտրոն։ Բժշկական ախտորոշիչ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ Դիմումատուն սպասում էր երկվորյակների։ Այնուհետև` Դիմումատուն հետազոտություն է անցել «Շիշլի Էթֆալ»...
Դիմումատուները՝ Զիտա Բիստիևան և նրա երեք անչափահաս երեխաները, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1976, 2006, 2008, 2013 թվականներին և ապրում են Գերմանիայի Հերնե մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Լեհաստանում օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կենտրոնում իրենց ընտանիքը կալանավորելու որոշման վերաբերյալ։
2012 թվականին Դիմումատուն իր ամուսնու և առաջին երկու երեխաների հետ մեկնել է Լեհաստան։ Դիմումատուի ամուսինը դիմել է Լեհաստանի իշխանություններին՝ խնդրելով...
Դիմումատուն՝ Ալլա Վլադիմիրովան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Ստավրոպոլում իրեն պատկանող «Ակվիլոն» ՍՊԸ կոչվող մանրածախ առևտրի ոլորտում գործող գործընկերության կրած հինգ տոննա շաքարավազի վնասի վերաբերյալ։
2001 թվականին Դիմումատուին պատկանող գործընկերությունը համաձայնության է եկել վաճառել շուկայի համար նախատեսված շաքարավազի մասնաբաժինը երկու անհատ ձեռներեցներին։ Այնուամենայնիվ, կնքված գործարքի մեջ սխալ է տեղի...
Դիմումատուն՝ Արմեն Բադալյանն, ազգությամբ հայ է, ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում։ 2011 թվականի հունիսի 23-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ մեկ այլ անձի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն թվականի հուլիսին հեռախոսազանգերի և հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել Դիմումատուի և քննիչի (Դիմումատուի ներկայացրած հայցի գործով նշանակված հետաքննության պատասխանատուի) միջև։ Հերթական հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Դիմումատուն վիրավորել է...
Դիմումատուն՝ Հրայր Ագանիկյանը, ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է 1953 թվականին և ներկայումս կալանավորված է Երևանում։
2004 թվականի դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ խարդախության և վաշխառության մեղադրանքներով։ 2005 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանը Դիմումատուի տունը խուզարկելու որոշում է կայացրել։ Նույն թվականի հունիսին...