Դիմումատուն՝ Յալչըն Էրգյունդողանը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1953 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։  Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հանցագործության հետ կապված՝ իրեն դատապարտելու վերաբերյալ։ Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Բիրգյուն» («Մեկ օր») կոչվող օրաթերթում հոդված հրապարակելու պատճառով։ 2005 թվականին Դիմումատուն աշխատե է «Բիրգյուն» օրաթերթում՝ որպես մեկնաբան։ Նույն թվականին չորս անձ՝ ներառյալ «Հանուն Թուրքիայի անկախության» (BTP) կուսակցության նախագահը, Դիմումատուի դեմ բողոք...
Դիմումատուն՝ Գորան Կովաչևիչն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1981 թվականին և ապրում է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակցի կողմից` իր հանդեպ վատ վերաբերմունքի, իր կալանավորման ժամանակ իրավաբանական աջակցության բացակայության և դատավարության ընթացքում իր գործով մյուս մեղադրյալի դեմ հարկադրանքի ներքո մեղադրանք պարունակող խոստովանություն անելու վերաբերյալ։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Դիմումատուն կալանավորվել է։ Հաջորդ օրը նա խոստովանություն է...
 Գործի շրջանակներում Դիմումատուները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց կալանավորման օրինականության, արդարացիության և երկար ժամկետի վերաբերյալ։  Առաջին Դիմումատուն՝ Ալեքսանդր Ռուբցովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1965 թվականին և ապրում է Մոսկվա քաղաքում։ Դիմումատուն անուղղակիորեն հանդիսանում է Մոսկվայում գործող մի ձեռնարկության սեփականատերերից մեկը և համաձայնության է եկել վաճառել այդ ձեռնարկությունը մեկ այլ ձեռնարկությանը։ 2013 թվականի...
Գործի շրջանակներում Դիմումատուներ «Բեկթաշի համայնք» կրոնական միավորումը և նրա երկու անդամները՝ Բրահիմայը և Սուլեյմանին, բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։  Դիմումատու Բրահիմայն ազգությամբ ալբանացի է, բնակվում է Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության Տետովո քաղաքում, իսկ Դիմումատու Սուլեյմանին՝ մակեդոնացի է, ապրում է Գոստիվար քաղաքում։ Բրահիմայը զբաղեցնում է կրոնական համայնքի հիերարխիայի բարձրագույն աստիճանը։ Դիմումատուները բողոքել են, որ 2007 թվականին Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո Առաջին ատյանի դատարանն արգելել է համայնքին պահպանել կրոնական կազմակերպության իր կարգավիճակը և...
Դիմումատուները՝ Սվետլանա Ցվետկովան, Ալեքսանդր Բգանցևը, Պավել Անդրեևը, Ալեքսեյ Դրագոմիրովը, Վիկտոր Տորլոպովը և Կիրիլ Սվետլովը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1972, 1958, 1989, 1980, 1963 և 1990 թվականներին, ապրում են Ռուսաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ վարչական իրավախախտումներ կատարելու պատճառով նրանց նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ 2008 թվականից մինչև 2015...