Դիմումատուն՝ Սադրեթթին Գյուլերը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1962 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Դիմումատուի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, քանի որ մայիսի 1-ին մասնակցել է արհմիության հանրահավաքին և բացակայել է աշխատանքի վայրից։ Որպես քաղաքացիական ծառայող՝ 2008 թվականի մայիսի 1-ին Դիմումատուն մասնակցել է Թուրքիայի «Պետհիմնարկների աշխատողների արհմիություն» (KESK) համադաշնության կազմակերպած հանրահավաքին։ Աշխատանքի չներկայանալու և աշխատավայրից բացակայելու համար Դիմումատուն պաշտոնական նախազգուշացում է ստացել՝...
ECHR 234 (2014)24.07.2014. Լյապինն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4695603) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Լյապինն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռել է, որ առկա է եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում): Խախտումն արձանագրվել է երկու հիմքով: Առաջին հիմքով պրն Լյապինը ենթարկվել է տանջանքների ոստիկանության կողմից, երկրորդ, պրն Լյապինի բողոքի հիման վրա չի իրականացվել արդյունավետ հետաքննություն: Գործը...
Դիմումատուն՝ Խոսրով Ավագյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1946 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատական փորձագետներին հարցաքննության ենթարկելու պահանջով իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։...
Դիմումատուները՝ Պետրոս Մակեյանը, Շոտա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1954, 1947 և 1966 թվականներին։ Առաջին Դիմումատուն ապրում է Երևանում, իսկ երկրորդը և երրորդը՝ Գյումրիում։ Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար Դիմումատուների դատապարտմանը։ Այդ ընտրությունների...
Դիմումատուն` Դրագոշ Չուպերչեսկուն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1971 թվականին, ապրում է Բուխարեստում: Գործը վերաբերում է Ռումինիայի կալանավայրերի վատ պայմաններին:  2005 թվականին Դիմումատուն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման և պատիժը կրելու համար տեղափոխվել է տարբեր կալանավայրեր՝ մինչև 2016 թվականի պայմանական վաղաժամկետ ազատումը: 2009 թվականի...