Գործի շրջանակներում Թուրքիայի Բուրսա քաղաքի Փաստաբանների պալատը, նույն քաղաքում հիմնված «Բնության և շրջակա միջավայրի պահպանության միություն» կազմակերպությունը և 21 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Թուրքիայի դեմ՝ օսլայի գործարանի կառուցման և շահագործման վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումները չկատարելու վերաբերյալ։ Մասնավորապես, Դիմումատուները բողոք են ներկայացրել ԱՄՆ-ում գործող «Կարգիլլ» ընկերության կողմից Բուրսա քաղաքի Օրհանգազի...
Դիմումատուն՝ Հունաստանում հիմնված «Ալֆա Դորիֆորիկի Թիլեորասի Անոնիմի» ՍՊԸ-ն է, որը հունական Ալֆա հեռուստաալիքի սեփականատերն է։ Գործը վերաբերում է հեռուստատեսությամբ քաղաքական գործչի վերաբերյալ գաղտնի նկարահանած 3 տեսագրություն ցուցադրելուն։ Տեսանյութերն առաջին անգամ ցուցադրվել են «Ջունգլի» կոչվող ծրագրի շրջանակներում և կրկին՝ 3 օր հետո,  մեկ այլ ծրագրում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է խորհրդարանի անդամ  Ա․Ս․-ը զբաղվում համակարգչային խաղամոլությամբ։ Առաջին տեսանյութի մեջ ցուցադրված է, թե ինչպես է նա խաղասրահ...
Դիմումատուները՝ Սվետլանա Ցվետկովան, Ալեքսանդր Բգանցևը, Պավել Անդրեևը, Ալեքսեյ Դրագոմիրովը, Վիկտոր Տորլոպովը և Կիրիլ Սվետլովը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1972, 1958, 1989, 1980, 1963 և 1990 թվականներին, ապրում են Ռուսաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ վարչական իրավախախտումներ կատարելու պատճառով նրանց նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ 2008 թվականից մինչև 2015...
 ECHR 262 (2014) 18.09.2014 Իվանովիչն ընդդեմ Խորվաթիայի (գանգատ թիվ 13006/13) Դիմումատու Մարիա Իվանովիչը (ծնվ. 1946թ.) Խորվաթիայի քաղաքացի է: Դեռևս մանկության տարիներից նա տառապել է մանկական ուղեղային կաթվածով և գամված է եղել հաշմանդամի անվասայլակին: Գործը վերաբերում է սոցիլական աջակցության կենտրոնի կողմից իրականացրած գործողություններին, որոնք հանգեցրել են իր իրավական կարգավիճակի սահմանափակումներին: 2010թ. հոկտեմբերին Զագրեբի քաղաքային...
Դիմումատուն՝ Ստեֆան Վիզին, ազգությամբ ավստրիացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Դիմումատուն համագործակցում է Ավստրիայի խոշոր ֆինանսական և արդյունաբերական ընկերությունների հետ և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը վերաբերում է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում Դիմումատուի գրասենյակից էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները բռնագրավելու մասին որոշմանը։ Սլովակիայի իշխանությունների կարգադրությամբ՝ 2009 թվականին տեղի Դատախազության մարմինները Բրատիսլավա քաղաքում խուզարկություն են կատարել Դիմումատուի գրասենյակում...