Դիմումատուն՝ Գիորգի Կարտվելիշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1978 թվականին և ապրում է Թբիլիսի քաղաքում։ 2000 թվականին Դիմումատուն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ սպանություն համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատարանի կողմից իր նկատմամբ նշանակված 9 տարի ազատազրկման ձևով պատժին ևս 3 տարի ազատազրկում գումարելու որոշման վերաբերյալ։
Հերթական ստուգայցի ժամանակ բանտի հերթապահ հսկիչը Դիմումատուի բանտախցում ծալվող դանակ է հայտնաբերել։ Հիմք ընդունելով Դիմումատուի...
Դիմումատուները՝ Ֆաթիհ Չաքըրը և Մերվե Նիսա Չաքըրը, հայր և դուստր են։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1979 և 2007 թվականներին և ապրում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Գործը վերաբերում է Իզմիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի դեպքին, որի հետևանքով մահացել է Դիմումատու Ֆաթիհի կինը։ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Դիմումատու...
Դիմումատուն՝ Հանի Աբդուլ Կհանի Կաբբարան, ազգությամբ կանադացի է, ծնվել է 1984 թվականին և ապրում է Կանադայում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ։
2011 թվականի փետրվարի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ վարկային քարտով բանկային հաշվից փող հանելու համար։ Դիմումատուին անմիջապես կալանավորել են և տեղափոխել...
Դիմումատուն՝ Արթուր Գերմանովիչ Իվանովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին և ապրում է Ռուսաստանի Նովոչեբոկսարսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն չափազանց ցածր գումարի չափով փոխհատուցում հատկացնելու որոշման վերաբերյալ։
2007 թվականի ապրիլին Ռուսաստանի ներպետական դատական ատյանները հաստատել են, որ Դիմումատուին կալանավայրում պահելու ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել է նրա ականջին։ Հարվածի հետևանքով Դիմումատուի մոտ հայտնաբերվել են առողջական խնդիրներ՝ լսողության հետ կապված։ Մասնավորապես՝...
Դիմումատուն՝ Իգոր Գորիունովը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1968 թվականին և ներկայումս կալանավորված է Մոլդովայի Ռեզինա քաղաքում։ Դիմումատուն դատապարտվել է մահվան՝ սպանության համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ամեն անգամ բանտախցից դուրս գալու ժամանակ իր՝ ձեռնաշղթաներ կրելու որոշման վերաբերյալ։
2011 թվականի մարտին հերթական ստուգայցի ժամանակ հսկիչը Դիմումատուի բանտախցում հեռախոս է հայտնաբերել և որոշում է կայացրել՝ բանտախցից դուրս գտնվելու ժամանակ Դիմումատուին ձեռնաշղթաներով պահելու մասին։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝...