Դիմումատուները՝ Սվետլանա Ցվետկովան, Ալեքսանդր Բգանցևը, Պավել Անդրեևը, Ալեքսեյ Դրագոմիրովը, Վիկտոր Տորլոպովը և Կիրիլ Սվետլովը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1972, 1958, 1989, 1980, 1963 և 1990 թվականներին, ապրում են Ռուսաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ վարչական իրավախախտումներ կատարելու պատճառով նրանց նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ 2008 թվականից մինչև 2015...
Գործի շրջանակներում յոթ Դիմումատուներ բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դիմումատուներից մեկի հղիության ընթացքում բազմապտղության սխալ բժշկական ախտորոշման վերաբերյալ։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1956-ից 1998-ական  թվականներն  ընկած ժամանակաշրջանում  և ապրում են Ստամբուլում։ 1997 թվականի նոյեմբերի 7-ին առաջին Դիմումատուին՝ Հավա Էրյիղիթին, ով նշված ժամանակահատվածում հղի էր, տեղափոխել են Թուրքիայի «Սուլեյմանիե» բժշկական կենտրոն։ Բժշկական ախտորոշիչ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ Դիմումատուն սպասում էր երկվորյակների։ Այնուհետև` Դիմումատուն հետազոտություն է անցել «Շիշլի Էթֆալ»...
Դիմումատուները՝ Զիտա Բիստիևան և նրա երեք անչափահաս երեխաները, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1976, 2006, 2008, 2013 թվականներին և ապրում են Գերմանիայի Հերնե մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Լեհաստանում օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կենտրոնում իրենց ընտանիքը կալանավորելու որոշման վերաբերյալ։ 2012 թվականին Դիմումատուն իր ամուսնու և առաջին երկու երեխաների հետ մեկնել է Լեհաստան։ Դիմումատուի ամուսինը դիմել է Լեհաստանի իշխանություններին՝ խնդրելով...
Դիմումատուն՝ Ալլա Վլադիմիրովան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Ստավրոպոլում իրեն պատկանող «Ակվիլոն» ՍՊԸ կոչվող մանրածախ առևտրի ոլորտում գործող գործընկերության կրած հինգ տոննա շաքարավազի վնասի վերաբերյալ։ 2001 թվականին Դիմումատուին պատկանող գործընկերությունը համաձայնության է եկել վաճառել շուկայի համար նախատեսված շաքարավազի մասնաբաժինը երկու անհատ ձեռներեցներին։ Այնուամենայնիվ, կնքված գործարքի մեջ սխալ է տեղի...
Դիմումատուն՝ Արմեն Բադալյանն, ազգությամբ հայ է, ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում։ 2011 թվականի հունիսի 23-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ մեկ այլ անձի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն թվականի հուլիսին հեռախոսազանգերի և հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել Դիմումատուի և քննիչի (Դիմումատուի ներկայացրած հայցի գործով նշանակված հետաքննության պատասխանատուի) միջև։ Հերթական հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Դիմումատուն վիրավորել է...