Հայտնաբերվել է 3985.6 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Կանեփ-կակաչ» միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3985.6 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 10.59 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 3 մլ. «Մետադոզ», 60 գր.կանեփի բույս:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 305 փամփուշտ, 1 նռնակ, 1 փամփշտատուփ: