Դիմումատուն՝ Վյաչեսլավ Կորչագինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ վարչական իրավախախտում կատարելու համար իր դեմ հարուցված վարչական վարույթի մասին չծանուցվելուն։ 2009 թվականին Դիմումատուն սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ 2013 թվականին նա ընդլայնել է իր բիզնեսը և արագ սննդի սպասարկման կետ է...
Դիմումատուն՝ Դիմիտար Միտևն ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1972 թվականին և ներկայումս կալանավորված է Վառնայի բանտում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել սպանության գործով իր դատավարության արդարացիության մասին։ 2008 թվականի փետրվարին Դիմումատուն մեղադրվել է կողոպուտի և իր ծնողների 75-ամյա հարևանի սպանության մեջ։ 2006 թվականի հունիսին Դիմումատուն կալանավորվել է։ Հիմք ընդունելով ոչ պաշտոնական հարցաքննության ժամանակ 2 ոստիկանների ներկայությամբ Դիմումատուի կատարած խոստովանությունը՝ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ 2008 թվականի...
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան...
Միսանն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 4261/04) Դիմումատուն Տատյանա Միսանն է (ծնվ. 1973թ.) ով Ռուսաստանի քաղաքացի է: Դիմումատուի հայրը ռազմածովային սպաէ, ով կասկածվել է կեղծիք կատարելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Դիմումատուի բնակարանում: Գործը վերաբերում է բնակարանում  իրականացված խուզարկությանը: 2003թ. մարտի 14-ին ոստիկանները գնացել են տիկին Միսանի բնակարան, որպեսզի գտնեն...
Դիմումատուն՝ Լևոն Ալիխանյանը, բնակվում է ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում։ Դիմումատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և հացաբուլկեղենի արտադրությամբ։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանել է գյուղատնտեսական նշանակության 8 հողատարածքներ, որոնց օգտագործումը Դիմումատուի համար հիմնական ապրուստի միջոց է հանդիսացել։ Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։