Դիմումատուն՝ Դենիզ Գիրիշենն ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և կալանավորված է Թուրքիայի Դիյարբեքիր նահանգում։  Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ հարուցված քրեական դատավարությանը՝ պետության սահմանադրական կարգուկանոնը խախտելու փորձի համար։ Դիմումատուին ձերբակալել են 2001 թվականի դեկտեմբերին՝ «Հեզբոլլահ» ապօրինի շարժման անդամ հանդիսանալու կասկածանքով: Նա խոստովանել է ոստիկանությանը, որ հանդիսանում է կազմակերպության անդամ, սակայն հետագայում հրաժարվել է իր տված ցուցմունքից և հայտարարում է, որ իրեն խոստովանություն անելու համար էլեկտրական ցնցումների...
Դիմումատուն՝ Ջանի Մակրադուլին, ազգությամբ մակեդոնացի է, ծնվել է 1965 թվականին և բնակվում է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Գործի շրջանակներում Դիմումատուն երկու բողոք է ներկայացրել՝ իրեն զրպարտության համար մեղավոր ճանաչելու մասին Դատարանի կայացրած որոշման վերաբերյալ։ Առաջին բողոքը վերաբերում է 2007 թվականի դեկտեմբերին Մակեդոնիայում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել...
Դիմումատուն՝ Սերգեյ Մագնիտսկին, ծնվել է 1972 թվականին: Նա բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականին՝ իր մահից 4 ամիս առաջ։ Դիմումատուի մահից հետո՝ 2010 թվականին բողոք է ներկայացվել նրա կնոջ կողմից, իսկ 2012 թվականին՝ մոր կողմից։ Դիմումատուի կինը՝ Նատալյա Ժարիկովան, նույնպես ծնվել է 1972 թվականին։ Նա ամուսնու հետ...
Դիմումատուները՝ Գյուլբահար Օզերը և Յուսուֆ Օզերը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1963 և 1965 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Դիմումատուները քույր և եղբայր են։ 2005 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ թուրք զինվորների կողմից սպանվել է առաջին Դիմումատուի դուստրը՝ 24-ամյա Սիբել Սարթըկը, և երկրորդ...
Դիմումատուն՝ Իլյաս Անդերսենը, ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1960 թվականին և ապրում է Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանությունում  պահելու ժամանակ իր հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ։ 2008 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Դիմումատուին՝ գողություն կատարելու համար։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է վեց ամիս և տասը օրվա ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է, որ ոստիկանությունում պահելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների...