Գործը վերաբերում է երեք Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Ռուսաստանի հակածայրահեղական օրենսդրությանը և իսլամական գրքերի հրատարակումը և տարածումը արգելելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։
Դիմումատուներն են՝ Իբրահիմ Իբրահիմովը, «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամը և Կրասնոյարսկի շրջանի «Մահմեդականների Միացյալ կրոնական խորհուրդ» միավորումը։ Առաջին Դիմումատուն՝ Իբրահիմ Իբրահիմովը, ազգությամբ ռուս է և հանդիսանում է Ռուսաստանում հիմնված «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամ հրատարակչական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։
2007...
Դիմումատուն՝ Բոշկո Գրյուիչը, ազգությամբ սերբիացի է, ծնվել է 1963 թվականին, բնակվում է Սերբիայի Նովա Պազովա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երկու երեխաների խնամքին և դաստիարակությանը մասնակցելու և նրանց հետ տեսակցության կարգ սահմանելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր երեխաների հետ շփմանը խոչընդոտելու և նրանց հետ տեսակցության հնարավորությունից իրեն զրկելու մասին։
Մինչև 2001...
Դիմումատուն՝ Վյաչեսլավ Կորչագինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ վարչական իրավախախտում կատարելու համար իր դեմ հարուցված վարչական վարույթի մասին չծանուցվելուն։
2009 թվականին Դիմումատուն սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ 2013 թվականին նա ընդլայնել է իր բիզնեսը և արագ սննդի սպասարկման կետ է...
Դիմումատուն՝ Էվկլիդես Կաբրալը, ազգությամբ նիդերլանդացի է, ծնվել է 1987 թվականին, բնակվում է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սուպերմարկետի կողոպուտի դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությանը և վկայի վճռորոշ ցուցմունքների բացակայության պայմաններում իրեն դատապարտելու որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ ցուցմունք տված վկային...
Դիմումատուն՝ Լուսիա Բրուդանը, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1958 թվականին, բնակվում է Ռումինիայի Սուատու քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարության երկար ժամկետին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը տևել է 14 տարի՝ 2000 թվականի մարտի 23-ից մինչև 2014 թվականի հունիսի 18-ը։
2000 թվականին...