Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, պաշտոնեական կեղծիքի կատարման մեջ մեղադրվող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի պետ Ն. Ս.-ն...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 1-ին անցկացրել է Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից տարածքի՝ Խորենացի փողոցի, մսի տաղավարներին և խանութներին առնըթեր մայթերի ախտահանման աշխատանքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ: Խորենացի փողոցի մսի խանութների նկատմամբ հսկողությունն ու դրանց՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող պայմանների...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օգոստոսի 1-ին առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրել թռչնամիս ներմուծող և ողջ հանրապետությունում տարածող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների: Ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները: Ըստ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների...
Յուրաքանչյուր տարիքում երեխան կարող է ենթարվել բռնության իր կատարած վատ արարքի համար: Գրեթե չկա մի երեխա, ով մեծացած լինի առանց չարությունների և առանց ծնողի կողմից պատիժների: Իհարկե պատիժները տարբեր են` երեխայի վրա բարկանալուց մինչև նրան ծեծելը, ապտակելը, քաշքշելը և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելը: Երեխայի նկատմամաբ բռնությունը համընդհանուր խնդիր է,...
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցած միջազգային քրեական իրավունքին նվիրված համաշխարհային դատախաղ-մրցույթում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը` հետևում թողնելով Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների թիմերին: Հաղթանակած թիմը  կազմվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի տարբեր մասնագիտացումների ուսանողներից: Թիմի մարզիչը նույն ֆակուլտետի Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր...