Մսի տաղավարներին և խանութներին առնըթեր մայթերի ախտահանումը պարբերական կլինի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 1-ին անցկացրել է Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից տարածքի՝ Խորենացի փողոցի, մսի տաղավարներին և խանութներին առնըթեր մայթերի ախտահանման աշխատանքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ:

Խորենացի փողոցի մսի խանութների նկատմամբ հսկողությունն ու դրանց՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող պայմանների ապահովումը շարունակում է մնալ Ծառայության առաջնահերթություններից մեկը:

Նյութը՝  ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կայքից