ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը համաշխարհային դատախաղի հաղթողներից է

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցած միջազգային քրեական իրավունքին նվիրված համաշխարհային դատախաղ-մրցույթում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը` հետևում թողնելով Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների թիմերին:

Հաղթանակած թիմը  կազմվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի տարբեր մասնագիտացումների ուսանողներից: Թիմի մարզիչը նույն ֆակուլտետի Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանն է:

Առաջիկայում կներկայացնենք մանրամասներ դատախաղից և հաղթող թիմի  տպավորությունները:

[views]