Ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ` ձայների 65 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը։
Ավելացնենք, որ Թունյանը ՍԴ անդամի պաշտոնում կփոխարինի Վալերի Պողոսյանին: Վերջինիս պաշտոնավարման տարիքը լրացել էր, եւ նրա լիազորությունները դադարեցվել էին:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի անդամները և մի խումբ անհատ տաքսու վարորդներ այսօր բողոքի հավաք են անցկացրել խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ ԱԺ խմբակցություններից պահանջելով միջնորդել կառավարությանը վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնելու առնչությամբ:
Վարորդների խոսքով, խնդիրը լիցենզավորման ենթակա 12 հազար դրամ վճարն է, որը չվճարելու պատճառով վարորդները տուգանվել են 50-հազարական,...