Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին: 

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին:

ՊՆ-ից հաղորդում են, որ Վիգեն Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը և շփման գծում տեղի ունեցած զարգացումները` հատկապես շեշտադրելով 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այդ ընթացքում վերջինիս զինված ուժերի կատարած ռազմական հանցագործությունները: