Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացման և փոփոխությունների միջոցով բացահայտել կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, ինչպես նաև վերացնել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին վերաբերող անհստակությունները և լուծել օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից որոշ անհստակություններ:
Նախագիծը․
Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:
Նախագիծը․
Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը տարածել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրերին դասվող՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Նախագիծը․
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օրենքով սահմանված իրավունքների ընդյալնմամբ, մասնավորապես` հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս իրավասու է լինելու իրականացնել սթափության վիճակի ստուգում՝ ոստիկանության ստորաբաժանումներում առկա սարքավորումների միջոցով։
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները և նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ...