«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին այդ մասին տեղեկացրել է ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Օրենքի նպատակը մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց շահերից բխող՝ նրանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության և հասարակություն սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների...
Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում ներկայացվել են մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր: Նախագծերի հեղինակը ՀՀ կառավարությունն է: ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105.2 հոդվածով, անհետաձգելի է համարել ներկայացված օրենքի նախագծերը: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՆԱԽԱԳԻԾ 03.11.2014 Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001...
ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 22-ին կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու...
Հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները, հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի...
Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի  N-355-11 օրենսգրքի (07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի լրացմամբ)  124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով նախատեսված տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով: Օրենքի նախագծի հեղինակներն են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Ըստ օրենքի նախագծի...