ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին, հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաեւ  տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: «Մեր երկրների միջև հարաբերությունները լավ են եղել և մինչ այսօր էլ շարունակում են մնալ, և մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր...
Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժարաններում արձանագրել էր կոպիտ խախտումներ։ Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել էին ոլորտի իրավասու մարմիններին, իսկ...
Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով:Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ պայմանավորված՝ Պաշտպանին են ներկայացվում սահմանադրականության հարցի որոշման վերաբերյալ դատարանին ուղղված բոլոր դիմումները, որոնց վերաբերյալ ներկայացվում է հատուկ կարծիք։ Հատուկ կարծիքներն արտահայտում են Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ: Դրանցում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման,...
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված...