Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242.000 եվրո։ Գործը հարուցվել էր 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում: «Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք...
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել` նշելով, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի:  «Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով, կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ա.Ավետիսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել «Մակարով»...
Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է խիստ կոնտրմիջոցներ կիրառել, եթե Վաշինգտոնը շարունակի աջակցել Հոնկոնգի ցուցարարներին։ Պեկինը հանդես է եկել նման զգուշացմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» օրենքի ստորագրումից հետո: «ԱՄՆ-ն անտեսում է փաստերն ու խեղաթյուրում ճշմարտությունը։ Նրանք բացահայտ աջակցում են հանցագործներին,...