Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։
ՄԱԿ-ի յոթ անդամ պետություններ զրկվել են Գլխավոր ասամբլեայում քվեարկության իրավունքից՝ վճարումները չկատարելու պատճառով: Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում: Վենեսուելայի, Գամբիայի, Եմենի, Լեսոտոյի, Լիբանանի, Տոնգի և Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության ներկայացուցիչները չեն կարողանա քվեարկել Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, քանի որ նրանց պարտքերը գերազանցել են վերջին երկու...
Այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հաղորդել է Քաթարի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը։  Քաթարը բողոքել է քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունը Սաուդյան Արաբիայում արգելելու որոշման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն...
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի և ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ...
Նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի գլխավորած պատվիրակության հետ: Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման և 2019թ. կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք զեկույցի պատրաստման շրջանակներում ՀՀ այցելած ՄԱԿ հատուկ զեկուցողին ընդունել...