Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:  Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի հետ «արդար առևտրային գործարք» չեն կնքել:«Սահմանված մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է գանձում: Դա նաև լավ է բանակցային գործընթացի տեսանկյունից, քանի որ եթե որևէ երկիր մեզ հետ արդար առևտրային գործարք չի կնքել, ապա մենք պետք է նոր մաքսատուրքեր սահմանենք այդ երկրի նկատմամբ: Ամեն դեպքում, նոր աշխատատեղեր և ձեռնարկություններ կստեղծվեն:...
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, ոչ լիարժեք կարգավորումներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների իրավունքների...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվեցին Սեֆիլյանի և մյուսների գործով ապացույց հանդիսացող տեսանյութերը։ Մեղադրող կողմը միջնորդեց հետազոտման առարկա դարձնել 42 տեսանյութերից միայն  3-ը, որը բավարարվեց դատավորի կողմից։ Նշենք, որ տեսանյութերում Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը հանդես էին գալիս ելույթներով՝ «Ազատության» հրապարակում  և ներկայացնում էին երկրում տիրող իրավիճակի մասին։...