ԱՄՀ-ն կտրամադրի Շրի Լանկային հետաձգված վարկը

Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։

Լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ փոխանցումը հետաձգվել է երկրում քաղաքական անկայունության պատճառով, երբ Շրի Լանկայի նախագահ Մաթխրիբալա Սիրիսենան ճգնաժամային իրավիճակ է հայտարարել՝ ազատելով Ռանիլ Վիկրամասինգխեին երկրի վարչապետի պաշտոնից։

Հինգերորդ տրանշի գումարը կազմում է 250 մլն դոլար: Բանակցությունների ժամանակ որոշվել է, որ հինգերորդ վարկի ամբողջ գումարը պետք է փոխանցվի Շրի Լանկային ընթացիկ տարվա հուլիսին։