«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, արդեն 6-րդ անգամ կանցկացվի Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը, որը կտևի 2 օր՝ օգոստոսի 12-ին և 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնը...
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2156 կգ կանեփի վայրի աճած զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 2 հրազեն, տարբեր տրամաչափի 148 փամփուշտ, 2 նռնակ:
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 692 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի...
ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 9-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արեվելյան տարածքում» (PPRD EAST 2) ծրագրի ղեկավար Սերգեյ Անագնոստիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթցաքը Հայաստանում՝ դիտարկելով այն որպես ԵՄ առաջնորդող նախաձեռնություն:...
ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ»...