Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, գողության 11 դեպքից՝ 9-ը, ավտոմեքենա փախցնելու 2 դեպքից՝ 1-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք: Բացահայտվել է խարդախության և պաշտոնական լիազորությունների չարաշահման...
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կայանել է «Զվարթնոց»...
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել: Ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին, ժամը 1-ից մինչև ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում Աշոտ Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից...
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7,...
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր որոշում է կայացրել: Որոշման մեջ ասվում է` Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հովհաննես Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։