«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Մարգարյան փ. 29, 29/1, 29/2, Ծերենցի փ. 5, 7 շենքերը, Շահումյան 8 և Սիլիկյան 4 փողոցները, Նուբարաշեն 6փ. 6/3 շենքը և 11փ. 9 շենքը, 10:30-16:30 Բայրոնի փ. 8,...
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում դպրոց է այցելելու 40 000 առաջին դասարանցի: Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի՝ բոլոր հանրակրթարանները ապահովված են դասագրքերով. «Այս տարի ևս 1-4 դասարանի աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Նախագահի հրամանով՝  սահմանամերձ 38 համայնքներում, որոնք պետության կողմից  ստանում են սոցիալական աջակցություն՝ 1-12-րդ դասարանի աշակերտների դասագրքերը նույնպես կդրամադրվեն անվճար»,-ասաց...
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Կանեփ-կակաչ» միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 28-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5963.3 կգ կանեփի և 10 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է...
«Ատոմակայանը պետք է կառուցվի այնպիսի տարածքում, որտեղ հավանական վթարի դեպքում հնարավոր կլինի  հեշտությամբ տեղափոխել բնակչությանը», -այս մասին հայտնեց բնապահպան, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա հավաստմամբ այն երկիրը, որն ունի ատոմակայան պետք է ունենա նաև հատուկ հերմետիկ ավտոբուսներ, որոնք վթարներիի դեպքում կունենան խմելու ջուր  և ամեն տեսակի հարմարանք, որպեսզի կարողանան...
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից հեծանիվ և անձնագիր գողացած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 15-ին՝ժամը 03:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ...