Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը։ Նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։  7 ամբաստանյակներից նիստին ներկա էին միայն երկուսը՝ Հովհաննես Պետրոսյանը և Գալուստ Գրիգորյանը։ Մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:  Նիստը սկսվելուն...
ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդուլ Ռազզաք ալ Եսսայի գլխավորած պատվիրակության անդամներին: Արա Բաբլոյանը ողջունել է նախարարին եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը...
Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանն իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պաշտոնատար...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել առ այն, որ 2017թ. օգոստոսի...