Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակում է ընթանալ  «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը:  Նիստը կրկին սկսվեց առանց ամբաստանյալների:    Նախորդ նիստերի ժամանակ մյուս ամբաստանյալների՝ Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի,...
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզի՝ 10։00-13։00 Ոսկետափ գյուղը մասնակի, 10։00-14։00 Ուրցաձոր գյուղը մասնակի:
ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում ընդունված որոշման համաձայն ֆինանսական աջակցություն կցուցաբերվի «Ունիսոն» և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպություններին՝  հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման և վետերաններին հանգստյան տան ուղեգիր տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Որոշման համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է...
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որի ժամանակ քննարկվել է պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները: Պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»: Վարչապետը...